• Գլխավոր էջ
  • Էկոհամակարգ
    • Fasttoken
    • Fastex
    • ftNFT
    • Fastex Verse
    • Fastex Exchange
    • Fastex Pay
    • Fastex Wallet
  • ՀՏՀ
  • Նորություններ
  • Դառնալ Վավերացնող
  • Դրամապանակի ուղեցույց
    • Ինչպես կցել Bahamut Mainnet ցանցը դրամապանակին
  • Էքսփլորեր
    • Ocean Testnet
    • Bahamut Mainnet
  • Կամուրջ
  • Դրամաշնորհներ
hy
  • en
  • ar
  • ru
  • tr
  • fr
  • es
  • pt
Գնել FTN
Bahamut Chain
  • Էքսփլորեր
    • Ocean Testnet
    • Bahamut Mainnet
  • Դրամապանակի ուղեցույց
    • Ինչպես կցել Bahamut Mainnet ցանցը դրամապանակին
  • Դառնալ Վավերացնող
  • Մեդիա կիտ
  • Դրամաշնորհներ
  • Ինչպես կցել Bahamut Mainnet ցանցը դրամապանակին

BAHAMUT ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

Bahamut հիմնադրամի դրամաշնորհների ծրագիրն ապահովում է փուլային աջակցություն և ֆինանսավորում այն կազմակերպություններին, որոնք ձգտում են ապակենտրոնացնել, ընդլայնել և աջակցել Bahamut ցանցին և նպաստել web3-ի տարածմանը։ 

Իմանալ ավելին

Դիմելու գործընթացն ու պահանջները

Ֆինանսավորվող Ծրագրերի Առաջնահերթությունների Ցանկ 

Ֆյուչերսային  և մարժային առևտրի մոդուլ կենտրոնացված բորսաների համար

BAHAMUT ARENA

Արագ Հղումներ

Ընդհանուր ուղեցույցներ

Bahamut Arena-ի ֆինանսավորման առաջնահերթությունների ցանկ

Դիմել Bahamut Arena-ին

Ընդհանուր պահանջներ բոլոր Brawl կատեգորիաների համար

Դիմում ներկայացնելու գործընթացն ու որակավորումը

Դիմել Bahamut Arena-ին

Ընդհանուր Սկզբունքներ

Bahamut-ը հանրային,  թույլտվություններ չպահանջող, բաց  կոդով բլոկչեյն է, որի նպատակն է նպաստել համացանցի նոր շրջափուլի հանրայնացմանը։ Bahamut-ն օգտագործում է նոր տեսակի կոնսեսուսային մեխանիզմ՝ Proof of Stake and Activity, որն ապագայում,  բլոկ ստեղծողի կարգավիճակ տրամադրելիս, հաշվի է առնելու վավերացնողի կողմից գործարկված սմարթ պայմանագրով գազի կիրառությունը։ Արդյոունքում վավերացնողները կստանան զգալիորեն ավելի մեծ ցանցային պարգևավճարներ։


PoSA կոնսենսուսը ստեղծվել է՝ հաշվի առնելով անհատների և ընկերությունների կողմից Web3-ի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, զուգահեռաբար  տրամադրելով արժեքավոր ռեսուրսներ, որոնք կարող են գործածվել տարբեր ոլորտներում։

Ինչպես Բահամուտ առասպելական կենդանին, որն իր մեջքի վրա պահում է ամբողջ աշխարհը, Bahamut հիմնադրամը նպատակ ունի դառնալ կարևոր հիմնասյուն համացանցի զարգացման հետագա փուլերում  և ապահովել  գործունեության հարմարավետ միջավայր։

Bahamut հիմնադրամը մտադիր է աջակցել այն նախագծերին, որոնք կիսում են նույն արժեքները՝ ներգրավելով իրենց օգտատերերին  Web3-ում և ստեղծելով կայուն միջավայր։ 

Դրամաշնորհի համար հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները՝ այդ թվում անհատներ, ընկերություններ,տարբեր համալսարաններ, պետական կառույցներ,ոչ առևտրային կազմակերպություններ, գիտնականներ և հետազոտողներ:

Առաջարկում ենք  ծանոթանալ ծրագրերի ֆինանսավորման առաջնահերթությունների ցանկին։ Ցանկը կազմվում և թարմացվում է Bahamut հիմնադրամի կողմից։ Այն իրենից ներկայացնում է ոլորտներ,  DApp-եր, որոնց ֆինանսավորմամբ  հետաքրքրված է հիմնադրամը։ Ծրագրերն ընտրվում են՝ ելնելով ցանցի և դրա ենթակառուցվածքների պահանջներից։

Դուք կարող եք  դիմել դրամաշնորհին, նույնիսկ եթե Ձեր նախագիծը չի համընկնում  <<առաջնահերթությունների ցանկին>>։
Բոլոր հայտադիմումները դիտարկվելու են։

Ֆինանսավորվող  Ծրագրերի Առաջնահերթությունների Ցանկ

Ֆյուչերսային  և մարժային առևտրի մոդուլ կենտրոնացված բորսաների համար

Մշակման ժամանակահատվածը՝ 6 ամիս (4 ամիս իրականացում, 2 ամիս՝ բարելավում և ինտեգրացիա)

Դրամաշնորհի գումարը – 350,000 FTN

Մշակել և ներդնել մեխանիզմ ֆյուչերսների առևտրի համար կենտրոնացված կրիպտոարժույթի բորսայում: Մշակումը պետք է ուղղված լինի առևտրի համար վեբ հավելվածի օգտագործմանը:

Նկարագրություն

Ֆյուչրսների առևտրի մոդուլը թույլ է տալիս օգտատերերին զբաղվել ֆյուչրսների պայմանագրերի առքուվաճառքով: Այս պայմանագրերը ներկայացնում են որոշակի ապագա ժամկետներում ակտիվները կանխորոշված գներով գնելու կամ վաճառելու համաձայնագրեր: Թրեյդերները մուտք են գործում ֆյուչերսային պայմանագրերի մի շարք, որոնք կապված են ապրանքների, կրիպտոարժույթների, բաժնետոմսերի, ինդեքսների և այլնի հետ: Մոդուլը տրամադրում է կարևոր գործիքներ, ինչպիսիք են շուկայի իրական ժամանակի տվյալները, առաջադեմ գծապատկերները և ռիսկերի կառավարման առանձնահատկությունները՝ թրեյդերներին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում օգնելու համար:

Մարժային առևտրային մոդուլը օգտատերերին հնարավորություն է տալիս փոխառել գումարներ իրենց ունեցած կապիտալի դիմաց։ Այս մոդուլը ներառում է ակտիների լայն շրջանակ, ինչպիսիք են ֆյուչերսային պայմանագրերը, բաժնետոմսերը, կրիպտոարժույթները և ածանցյալները։ Մոդուլը սահմանում է մարժային պահանջներ, օգտատերերին հնարավորություն տալով պահպանել գրավի նվազագույն մակարդակ՝ հավանական կորուստները ծածկելու համար, միաժամանակ տրամադրելով ռիսկերի կառավարման գործիքներ, ինչպիսիք են ստոպ-լոս օրդերները՝ չափազանց մեծ ռիսկերը նվազեցնելու համար։

Ակնկալվող արդյունքը

Հաճախորդի օգտագործման համար պատրաստ ֆունկցիոնալ և կայուն ֆյուչրսային առևտրային համակարգ:

Թեստավորում

Թեստերի մշակում և իրականացում, ներառյալ մոդուլային, ինտեգրացիոն և համակարգային թեստավորում:

Ծրագրավորման լեզու

Բեքենդ։ Golang
Ֆրոնթենդ։ React

Փաստաթղթավորում

Մանրամասն տեխնիկական փաստաթղթերի պատրաստում, ներառյալ Հավելվածի ծրագրավորման ինտերֆեյսի նկարագրությունները, տեղակայման հրահանգները և համակարգի օգտագործման ուղեցույցները:

Ֆյուչերսային առևտրի հիմնական ֆունկցիաները.

  1. Առևտրային օգտահաշիվ
    • Ստեղծե՛ք առևտրային օգտահաշիվ․ Թրեյդերները պետք է կարողանան ստեղծել առևտրային օգտահաշիվ, որպեսզի սահմանափակեն միջոցները հետագա առևտրի համար։
    • Միջոցների փոխանցում առևտրային օգտահաշվին․ Թրեյդերները պետք է կարողանան որոշակի գումար կամ ամբողջ մնացորդը փոխանցել իրենց առևտրային օգտահաշվին:
    • Միջոցների փոխանցում առևտրային օգտահաշվից. թրեյդերները պետք է կարողանան առևտրից որոշակի գումար կամ ամբողջ մնացորդը փոխանցել առևտրային հաշվից հանելու համար:
    • Դիտել փոխանցումների պատմությունը. միջոցների կառավարման համար թրեյդերները պետք է հասանելիություն ունենան առևտրային օգտահաշիվից/դեպի առևտրային օգտահաշիվ փոխանցումների պատմություն:
    • Դիտել առևտրային հաշվի PnL-ը. թրեյդերները պետք է կարողանան դիտել իրենց առևտրային հաշվի շահույթն ու կորուստը (PnL):

  2. Վերանայման աղյուսակ․
    • Անցում Սփոթ և Ֆյուչրս ռեժիմների միջև. թրեյդերները պետք է կարողանան անցում կատարել Սփոթ և Ֆյուչըրս ռեժիմների միջև՝ ֆյուչրսների շուկան վերանայելու համար:
    • Զույգի համապարփակ տեղեկատվություն. թրեյդերներին պետք է հասանելի լինի առևտրային զույգի մասին մանրամասն տեղեկատվություն, ներառյալ տարբեր չափումներ, ինչպիսիք են վերջին գինը, փոփոխությունը, շուկայական ինդեքսը, 24-ժամյա բարձրացումը/իջեցումը, ծավալը և առևտրի տեսքը:

  3. Օրդերների գրքույկ․
    • Գնման և վաճառքի օրդերներ․ Թրեյդերները պետք է կարողանան գրանցել գնման և վաճառքի պատվերներ՝ պատվերների գրքում։
    • Շուկայական առևտուր. Թրեյդերները պետք է կարողանան շուկայական առևտուր իրականացնել:

  4. Օրդերների ստեղծում․
    • Լծակների կոնֆիգուրացիա. թրեյդերները պետք է կարողանան ստեղծել լծակներ և սահմանել առավելագույն դիրքի լծակ:
    • Երկար և կարճ դիրքեր. թրեյդերները պետք է կարողանան բացել երկար և կարճ դիրքեր:
    • Օրդերի նվազագույն գումարը. թրեյդերները պետք է կարողանան նշել օրդերի նվազագույն գումարը ինչպես երկար, այնպես էլ կարճ դիրքերի համար:
    • Թեյքերների/մեյքերների վճար. թրեյդերները պետք է կարողանան դիտել և կարգավորել թեյքերի և մեյքերի վճարները:
    • Օրդերների տեսակները. թրեյդերները պետք է կարողանան օրդերների տարբեր տեսակներ տեղադրել, ներառյալ լիմիտային և ստոպ-լիմիտային օրդերները:

  5. Առևտրի պատմություն․
    • Վերանայել առևտրի պատմությունը. թրեյդերները պետք է կարողանան վերանայել իրենց առևտրի պատմությունը, ներառյալ բաց օրդերները, օրդերների պատմությունը, առևտրի պատմությունը, դիրքերը, դիրքերի պատմությունը, գործարքների պատմությունը և ֆինանսավորման պատմությունը:

  6. Բաց օրդեր․
    • Բաց երկար դիրք. թրեյդերները պետք է կարողանան երկար դիրք բացել ֆյուչրսներում:
    • Բաց կարճ դիրք. թրեյդերները պետք է կարողանան կարճ դիրք բացել ֆյուչրսներում:
    • Առաջադեմ օրդերների տեսակներ. թրեյդերները պետք է կարողանան դիրքեր բացել՝ օգտագործելով առաջադեմ օրդերների տեսակները, ինչպիսիք են լիմիտ և ստոպ-լիմիտ օրդերները։
    • Թեյք փրոֆիթ օրդեր. թրեյդերները պետք է կարողանան բացել Թեյք փրոֆիթ օրդեր ֆյուչրսներում:
    • Ստոպ լոսս օրդեր․ թրեյդերները պետք է կարողանան բացել ստոպ լոսս օրդեր ֆյուչրսներում:
    • Լծակներ. թրեյդերները պետք է կարողանան օգտագործել լծակներ՝ դիրքեր բացելու և հնարավոր շահույթը առավելագույնի հասցնելու համար:
    • PnL-ի ակնթարթային հետագծում. թրեյդերները պետք է կարողանան ակնթարթորեն հետագծել իրենց բաց դիրքերի շահույթն և կորուստը (PNL):
    • Դիրքի փակում. Համակարգը պետք է կարողանա փակել դիրքը՝ համաձայն Ստոպ լոսս, Թեյք փրոֆիթ կամ Լիկվիդացիայի օրդերների:

  7. Ադմինի վահանակ
    • Իրական ժամանակում մոնիտորինգ. ադմինները պետք է իրական ժամանակում մոնիտորինգ ունենան օգտատերերի բոլոր գործարքների, ներառյալ առևտրի կատարումների, դեպոզիտների և դուրսբերումների նկատմամբ:
    • Ռիսկերի կառավարման գործիքներ. ադմինները պետք է ունենան գործիքներ՝ գնահատելու և կառավարելու հարթակի ընդհանուր ռիսկը, ներառյալ լծակային դիրքերի ազդեցությունը և հնարավոր ֆինանսական կորուստները:
    • Միացնել/անջատել առևտրային զույգերը. ադմինները պետք է կարողանան միացնել կամ անջատել որոշակի առևտրային զույգեր՝ հարթակում ակտիվների առկայությունը վերահսկելու համար:
    • Լծակների սահմանաչափեր. ադմինները պետք է կարողանան սահմանել նվազագույն և առավելագույն լծակների սահմանաչափեր առևտրի համար:
    • Օրդերի նվազագույն գումար. ադմինները պետք է կարողանան սահմանել օրդերի նվազագույն գումարը և՛ գնման, և՛ վաճառքի գործարքների համար:
    • Օրդերի առավելագույն գումար. ադմինները պետք է կարողանան սահմանել օրդերի առավելագույն գումարը և՛ գնման, և՛ վաճառքի գործարքների համար:
    • Կարգավորել առևտրային վճարները. ադմինները պետք է կարողանան կարգավորել առևտրի վճարները, ներառյալ թեյքերների և մեյքերների վճարները:
    • Լուծարման արձանագրություններ. ադմինները պետք է կարողանան նշել լուծարման առաջացման պայմանները և օգտատերերի դիրքերի վրա ազդեցությունը:
    • Բացասական մնացորդների կառավարում. ադմինները պետք է կարողանան սահմանել օգտատերերի հաշիվներում բացասական մնացորդների հետ աշխատելու արձանագրություններ:
    • Միացնել/անջատել առևտուրը. ադմինները պետք է հնարավորություն ունենան ժամանակավորապես միացնել կամ անջատել առևտուրը հարթակում սպասարկման կամ այլ գործառնական պատճառներով:

  8. Այլ Պահանջներ
  9. Անվտանգություն

    • Օգտատիրոջ բոլոր զգայուն տվյալները, ներառյալ գաղտնաբառերը և անձնական նույնականացման տվյալները (PII), պետք է պահվեն և փոխանցվեն ոլորտի ստանդարտ կոդավորման ալգորիթմների միջոցով:

    Կատարողականություն

    • Ֆյուչրսների պայմանագրային գործառնությունների ուշացում <0,5 վայրկյան
    • Ֆյուչրսների պայմանագրերի քանակը, որոնք մշակվում են միաժամանակ՝ 1000

    Մարքեթի փոփոխության պատասխանի ժամանակը

    • Համակարգը պետք է արագ արձագանքի գների փոփոխություններին և շուկայի միտումներին 1 վայրկյանում

    Մասշտաբայնություն

    • Համակարգը պետք է նախագծված լինի այնպես, որ հորիզոնական մասշտաբավորվի՝ ավելացնելով հավելվածի սերվերների լրացուցիչ օրինակներ՝ օգտատերերի աճող պահանջարկը բավարարելու համար:

Մարժային թրեյդինգի հիմնական ֆունկցիաները

  1. Մարժային հաշիվ
    • Մարժային հաշվի ստեղծում․թրեյդերները պետք է հնարավորություն ունենան ստեղծել մարժային հաշիվ, որպեսզի սահմանափակեն գումարները մարժային և ֆյուչերսային առևտրի համար։
    • Միջոցների փոխանցում մարժային հաշվին․թրեյդերները պետք է հնարավորություն ունենան որոշակի գումար կամ իրենց հաշվեկշռի ամբողջ մնացորդը փոխանցել իրենց մարժային հաշվին։
    • Միջոցների փոխանցում մարժային հաշվից․ թրեյդերները պետք է հնարավորություն ունենան իրենց մարժային հաշվից որոշակի գումար կամ հաշվեկշռի ամբողջ մնացորդը փոխանցել ելքագրման համար։
    • Փոխանցումների պատմության դիտում․թրեյդերները պետք է հնարավորություն ունենան դիտել իրենց մարժային հաշվի մուտքային ու ելքային փոխանցումների պատմությունը, որպեսզի կառավարեն իրենց միջոցները։
    • Մարժային հաշվի PnL հաշվետվությունների դիտում․թրեյդերները պետք է հնարավորություն ունենալ դիտել հաշտեվությունն իրենց մարժային հաշվի շահույթի ու կորուստների մասին (PnL)։

  2. Գծապատկեր
    • Սպոտ» և «Մարժա» ռեժիմների փոփոխություն։ Թրեյդերները պետք է հնարավորություն ունենան փոխել «Սպոտ» և «Մարժա» ռեժիմները՝ ֆյուչերսների շուկան ուսումնասիրելու համար։
    • ○ Զույգի մասին ամբողջական տեղեկատվություն․ թրեյդերների համար պետք է հասանելի լինի առևտրային զույգերի մասին մանրակրկիտ տեղեկատվությունը, այդ թվում տարբեր ցուցանիշներ, ինչպիսիք են վերջին գինը, փոփոխությունը, շուկայական գործակիցը, 24 ժամի առավելագույն/նվազագույնը, ծավալը և Trading View ծառայությունը։

  3. Օրդերների գիրք․
    • Գնման և վաճառքի օրդերներ․թրեյդերները պետք է կարողանան օրդերների գրքում տեղադրել վաճառքի և գնման օրդերներ (հայտեր)։
    • Շուկայական առևտուր. Թրեյդերները պետք է կարողանան շուկայական առևտուր իրականացնել:

  4. Մեխանիկական կամ ավտոմատ վարկ
    • Ավտոմատ փոխառություն․ թրեյդերները պետք է հնարավորություն ունենան կրիպտոարժույթ փոխառել՝ տեղադրելով ավտոմատ փոխառության օրդերներ։
    • Մեխանիկական փոխառություն․ թրեյդերները պետք է հնարավորություն ունենան կրիպտոն փոխառել ՝ տեղադրելով մեխանիկական վարկի օրդերներ։

  5. Մեխանիկական կամ ավտոմատ մարում:
    • Ավտոմատ մարում․ թրեյդերները պետք է հնարավորություն ունենան վերադարձնել կրիպտոարժույթը՝ տեղադրելով ավտոմատ մարումի օրդերներ։
    • Մեխանիկական․ թրեյդերները պետք է հնարավորություն ունենան վերադարձնել կրիպտոարժույթը՝ տեղադրելով մեխանիկական մարման օրդերներ։

  6. Գրավի փոխանցում․
    • Թրեյդերները պետք է հնարավորություն ունենան փոխանցել գրավն իրենց մեկուսացած մարժային առևտրային հաշվին կամ հաշվից՝ արագ մարժայի ռեժիմում առևտրի համար։ Միայն ընթացիկ բազային կամ գնանշման արժույթները կարող են գործածվել որպես գրավ։

  7. Մարժայի կառավարում:
    • Մշակեք մարժայի կառավարման հուսալի համակարգ՝ օգտատերերի մարժաները ճշգրիտ հաշվարկելու և ցուցադրելու համար։
    • Գործարկեք լիկվիդացման մեխանիզմն այն իրավիճակների համար, երբ օգտատիրոջ մարժայի մակարդակն իջնում է նախապես որոշված շեմից
    • Ինտեգրեք ռիսկերի կառավարման գործիքները, ինչպիսիք են «ստոպ-լոս» և «վերցնել շահույթը» օրդերները, որպեսզի օգնեն թրեյդերներին վերահսկել և սահմանափակել հնարավոր կորուստները։
    • Ինտեգրվել իրական ժամանակում շուկայի տվյալների մատակարարմանը՝ ապահովելու համար գների մասին ճշգրիտ տեղեկություններ մարժայի հաշվարկների համար։
    • Ներդնել գործիքներ՝ պատմական մարժայի տվյալները, լիկվիդացման իրադարձությունները և շուկայի պայմանները վերլուծելու համար։

  8. Օրդերների ստեղծում
    • Լծակների կոնֆիգուրացիա․թրեյդերները պետք է հնարավորություն ունենան կարգավորել լծակները և որոշել լծակի առավելագույն դիրքը։
    • Երկար և կարճ դիրքեր․թրեյդերները պետք է կարողանան բացել երկար և կարճ դիրքեր։
    • Օրդերի նվազագույն գումար․թրեյդերները պետք է հնարավորություն ունենան սահմանել օրդերի նվազագույն գումարը՝ թե երկար, թե կարճ դիրքերի համար։
    • Թեյքերի/Մեյքերի միջնորդավճար․ թրեյդերները պետք է հնարավորություն ունենան դիտարկել և կարգավորել թեյքերի և մեյքերի միջնորդավճարները։
    • Օրդերի տեսակներ․ թրեյդերները պետք է կաողանան տեղադրել տարբեր տեսակի օրդերներ՝ ներառյալ լիմիտ և ստոպ-լիմիտ օրդերները։

  9. Առևտրի պատմություն
    • Առևտրի պատմության վերանայում․թրեյդերները պետք է հնարավորություն ունենալ վերանայել իրենց առևտրի պատմությունը, ներառյալ բաց օրդերները, օրդերների պատմությունը, առևտրի պատմությունը, դիրքերը, դիրքերի պատմությունը, գործարքների պատմությունը և դրամական միջոցների պատմությունը։

  10. Ադմին- վահանակ
    • Մոնիտորինգ իրական ժամանակում․ադմինները պետք է հնարավորություն ունենան իրական ժամանակում մշտադիտարկել օգտատերերի բոլոր գործարքները, ներառյալ գործարքների իրականացումը, դեպոզիտները և ելքագրումները
    • Ռիսկերի կառավարման գործիքներ․ ադմինները պետք է գործիքներ ունենան՝ ընդհանուր հարթակի ռիսկերի գնահատման և կառավարման համար՝ ներառյալ լծակ ունեցող դիրքերի ազդեցությունը և պոտենցիալ ֆինանսական կորուստները։
    • Միացնել/անջատել առևտրային զույգերը․ադմինները պետք է հնարավորություն ունենան միացնել կամ անջատել կոնկրետ առևտրային զույգերը՝ հարթակում ակտիվների հասանելիությունը վերահսկելու համար։
    • Լծակների սահմանաչափեր․ ադմինները պետք է հնարավորություն ունենան որոշել թրեյդինգի համար լծակների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը։
    • Սկզբնական մարժա․ ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել սկզբնական մարժայի լծակը առևտրի համար։
    • Սպասարկող մարժա․ ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել սպասարկող մարժայի լծակներ առևտրի համար։
    • Լծակների հարաբերակցություն․ ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել լծակների հարաբերակցություն առևտրի համար
    • Լիկվիդության շեմ․ ադմինները պետք է հնարավորություն ունենան լիկվիդության շեմի լծակ սահմանել առևտրի համար։
    • Մարժայի ավելացման պահանջ․ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել մարժայի ավելացման պահանջի լծակ առևտրի համար։
    • Գրավի գնահատում․ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել գրավի գնահատման լծակ առևտրի համար։
    • Օրդերի նվազագույն գումար․ ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել օրդերի նվազագույն գումար՝ առքուվաճառքի գործարքների համար։
    • Օրդերի առավելագույն գումար․ ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել օրդերի առավելագույն գումար՝ առքուվաճառքի գործարքների համար։
    • Առևտրային միջնորդավճարների կոնֆիգուրացիա․ ադմինները պետք է հնարավորություն ունենան կոնֆիգուրացնել առևտրային միջնորդավճարները, ներառյալ թեյքերի և մեյքերի միջնորդավճարները։
    • Լիկվիդացման արձանագրություններ․ադմինները պետք է հնարավորություն ունենան հստակեցնել լիկվիդացումը գործարկելու պայմանները և ազդեցությունը օգտատերերի դիրքերի վրա։
    • Բացասական հաշվեկշիռների կառավարում․ ադմինները պետք է հնարավորություն ունենան սահմանել արձանագրություններ օգտատերերի հաշիվների բացասական մնացորդների կառավարման համար։
    • Միացնել/անջատել առևտուրը․ ադմինները պետք է հնարավորություն ունենան հարթակում ժամանակավորապես միացնել կամ անջատել առևտուրը՝ տեխնիկական սպասարկման կամ այլ գործառնական պատճառների համար։
    • Ռիսկերի մշտադիտարկում․ մեխանիզմների գործարկում՝ թրեյդերների մարժայի մակարդակների շարունակական մշտադիտարկման և ընդհանուր ազդեցության համար

  11. Այլ պահանջներ
  12. Անվտանգություն

    • Օգտատերերի բոլոր գաղտնի տվյալները, ներառյալ գաղտնաբառերը և անձը նույնականացնող տեղեկությունները (PII), պետք է պահվեն և փոխանցվեն՝ ոլորտի ստանդարտ կոդավորման ալգորիթմների միջոցով։
    • Նոր ֆունկցիան պետք է ինտեգրվի նույնականացման (օգտատիրոջ) գոյություն ունեցող ծառայությանը, որի մասին կտեղեկացնեն մշակողին։

    Արդյունավետություն

    • Ֆյուչերսերի հետ կապված պայմանագրային գործողությունների ատենտություն < 0.2 վայրկյան.
    • Ֆյուչերսային պայմանագրերի քանակը, որոնք կառավարվում են ժամանակի մեկ միավորում՝ 10,000։

    Շուկայական փոփոխություններին արձագանքելու ժամանակը

    • Համակարգը պետք է 1 վայրկյանում օպերատիվ արձագանքի գների փոփոխություններին և շուկայական միտումներին

    Մասշտաբայնություն

    • Համակարգը պետք է հաշվարկված լինի հորիզոնական մասշտաբայնացման համար՝ ավելացնելով հավելվածների լրացուցիչ սերվերներ՝ օգտատերերի աճող պահանջարկը բավարարելու համար։

Bahamut Arena-ի Ծրագրերի Ֆինանսավորման Առաջնահերթությունների Ցանկ

Bahamut Arena-ն նախաձեռնությունն իրենից ներկայացնում է բազմաթիվ հաղթողներ նախատեսող մրցույթ այն ոլորտների, բնագավառների կամ DApps-ի համար, որոնց ֆինանսավորմամբ հետաքրքրված է հիմնադրամը՝ ելնելով ցանցի և դրա ենթակառուցվածքների կարիքներից։ 

Brawl Category Countdown

Ապակենտրոնացված բորսա

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Ապակենտրոնացված NFT մարքեթփլեյս

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Decentralized Casino Game

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Multisignature Wallet

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

ՊԹԳ Oracle

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Decentralized Bridge

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Լենդինգ- արձանագրություն

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Yield platform

Days
:
Hours
:
Minutes
:
Seconds
Countdown Ended

Դիմել Bahamut Arena-ին

Bahamut Arena-ն  ներառում է նախագծերի կատեգորիաների առաջնահերթությունների ցանկը, որոնք թարմացվում են ցանցի և դրա ենթակառուցվածքի ներկայիս վիճակի հիման վրա: Յուրաքանչյուր կատեգորիա իրենից ներկայացնում է մրցակցություն, որը հաղթելու համար մասնակիցները պետք է հետևեն որոշակի ժամկետների և պահանջների:

Յուրաքանչյուր մրցակցություն ունի համապատասխան մրցանակային ֆոնդ, որը պայմանավորված է նախագծի կատեգորիայից և վճարվելու է բոլոր մասնակիցներին, որոնք ուղարկել են իրենց նախագծերը և ամբողջովին համապատասխանում են տվյալ կատեգորիայի պահանջներին նախատեսված ժամկետներում։

 Bahamut Arena-ի սմարթ պայմանագրերն արդեն բեռնել են Մրցակցության յուրաքանչյուր փուլի համար նախատեսված մրցանակները, որպեսզի հայտատուները տեղեկացված լինեն։ Բացի դրանից բոլոր հայտատուները/մասնակիցները կընդգրկվեն սմարթ պայմանագրում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա տեսնել, թե քանի հայտատու է այդ պահին մասնակցում տվյալ Մրցակցությանը։

Ընդհանուր Պահանջներ Բոլոր Մրցակցային Կատեգորիաների համար

  • Հայտատուները պետք է ստեղծեն լիարժեք գործող արտադրանք՝ աշխատանքային ֆրոնթ-էնդով։ 
  • Յուրաքանչյուր կատեգորիայից յուրաքանչյուր արտադրանք պետք է սմարթ պայմանագրի մակարդակով տարբերվի դասական, հանրածանոթ արտադրանքից որևէ առանձնահատուկ ֆունկցիայով/նորարարությամբ/ համալրմամբ՝ ֆորքով։ Հայտատուները չեն կարող պարզապես պատճենել գոյություն ունեցող արտադրանքը (fork)   չավելացնելով որևէ համալրումներ, և դիմել դրանով։
  • Բոլոր սմարթ պայմանագրերը պետք է լինեն բաց կոդով և անցնեն վերիֆիկացում մինչև վերջնաժամկետի ավարտը։
  • Խորհուրդ է տրվում իրականացնել գոյություն ունեցող կամ ծրագրված սմարթ պայմանագրի աուդիտ, որը զգալիորեն կմեծացնի մրցույթի համար ընտրվելու հավանականությունը։

Ստորև ներկայացված է մրցակցությունների, մրցանակների և ժամկետների ցանկը․

Ապակենտրոնացված խաղադրույքներով խաղ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ 15 | ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ 13,000 FTN | ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ 1 ԱՄԻՍ

Նկարագրություն

Ապակենտրոնացված խաղադրույքներով խաղը գեմբլինգի կամ կանխատեսման շուկաների հավելված է, որը գործում է Bahamut ցանցում։ Լինելով ապակենտրոնացված և օգտագործելով սմարթ պայմանագրի հնարավորությունները՝ այն առաջարկում է թափանցիկ, վստահության կարիք չունեցող և ապահով խաղադրույքային միջավայր։

Առանցքային բաղադրիչներ

  1. Սմարթ պայմանագրեր վստահության կարիք չունեցող գործարքների համար
    • Ավտոմատացված խաղադրույքներ․ Սմարթ պայմանագրերը հեշտացնում են խաղադրույքներ կատարելու գործընթացը, հնարավորություն տալով մասնակիցներին կատարել խաղադրույքներ, սահմանել գործակիցներ և գործարկել ավտոմատ վճարումներ առանց միջնորդների։
    • Թափանցիկություն, Խաղադրույքների բոլոր պայմանները, կանոնները և ելքերը կոդավորված են սմարթ պայմանագրերում, ինչն ապահովում է թափանցիկություն և բացառում մանիպուլացման կամ խարդախության հնարավորությունը։

  2. Տոկենիզացում
    • Տոկենիզացված խաղադրույքներ․ խաղադրույքներով խաղերում խաղադրույք կատարելու համար օգտագործվում են բլոկչեյնի կրիպտոարժույթները։
    • Էսքրոու մեխանիզմ, Սմարթ պայմանագրերը պահում են խաղադրույքները էսքրոու տարբերակով մինչև որոշվում է խաղի ելքը, ապահովելով արդարությունն ու կանխելով վաղաժամկետ վճարումները։

BNS (Bahamut-ի անունների ծառայություն)

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ 1 | ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ 30,000 FTN | ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ 2 ԱՄԻՍ

Նկարագրություն

Bahamut-ի անունների ծառայությունը (BNS) անունների ապակենտրոնացված համակարգ է, որը ստեղծված է Bahamut բլոկչեյնի վրա։ Այն հարմար է գործածման համար և իրենից ներկայացնում է մարդկանց համար ընթեռնելի անունների ենթակառուցվածք, որն օգտատերերին հնարավորություն է տալիս Bahamut հասցեները փոխարինել հեշտ հիշվող անուններով։ BNS-ը հնարավորություն է տալիս գրանցել դոմենի անուններ, որոնք վերաբերում են Bahamut հասցեներին, կոնտենտի հեշերին և այլ մետատվյալներին:

Առանցքային բաղադրիչներ

  1. Դոմենների անունների համակարգ․
    • Ընթեռնելի և հեշտ հիշվող անուններ․ BNS-ը օգտատերերին հնարավորություն է տալիս գրանցել ընթեռնելի և հեշտ հիշվող դոմենների անուններ (որոնք ավարտվում են .ftn-ով), որոնք կարող են կապակցվել Bahamut հասցեների, սմարթ պայմանագրերի, ապակենտրոնացված կայքէջերի ու Bahamut բլոկչեյյնի մյուս ռեսուրսների հետ։
    • Աստիճանակարգ և կառուցվածք․ BNS-ը պետք է աջակցի աստիճանակարգային կառուցվածքը՝ դոմեններով, ենթադոմեններով և պիտակներով, ապահովելով ճկունություն և կազմակերպվածություն։
  2. Բաղադրիչներ և գործառույթներ
    • Ռեգիստրատոր․ BNS ռեգիստրատորը սմարթ պայմանագիր է, որը պատասխանատու է դոմենի գրանցման համար։ Օգտատերերը կարող են գնառաջարկ անել և հասանելի դոմենների անունները գրանցել ռեգիստրատոր պայմանագրի միջոցով՝ աճուրդի վրա հիմնված համակարգի համապատասխան։
    • Ռիզոլվեր․ Ռիզոլվերը մեկ այլ սմարթ պայմանագիր է, որը կապակցված է յուրաքանչյուր BNS դոմենի հետ։ Այն կապակցում է դոմենը որոշակի Bahamut հասցեների, կոնտենտի հեշերի կամ այլ գրանցումների հետ, որոշելով, թե որտեղ է դոմենը վերափոխվում բլոկչեյնի վրա։

  3. Առանձնահատկություններ և գործածման օրինակներ
    • Հասցեների վերափոխում․ BNS-ը հնարավորություն է տալիս դոմենների ընթեռնելի անունները վերածել Bahamut հասցեների՝ պարզեցնելով տոկենները ուղարկելու և ստանալու գործարքների կամ սմարթ պայմանագրերի հետ փոխգործակցության ընթացքը։
    • Կոնտենտի վերափոխում․ հասցեներից բացի BNS-ը կարող է վերափոխել կոնտենտի հեշերը, օգտատերերին հնարավորություն տալով ապակենտրոնացած կայքէջերը կամ IPFS կոնտենտը կապակցել BNS դոմենների հետ։

  4. Ապակենտրոնացում և անվտանգության միջոցառումներ
    • Ապակենտրոնացված ենթակառուցվածք․ BNS-ը պետք է գործի որպես ապակենտրոնացված համակարգ, օգտագործելով Bahamut բլոկչեյնի կոնսեսուսային մեխանիզմները և սմարթ պայմանագրերը՝ դոմենի սեփականությունը և վերափոխումը կառավարելու համար։
    • Անվտանգություն և սեփականության իրավունք․ Դոմենի սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի կրիպրոգրաֆիկ կոդերով, որոնք կապահովեն, որ միայն իրավասու սեփականատերերը կարողանան կառավարել և թարմացնել իրենց դոմենների հետ կապակցված գրանցումները։

Հայտերը Ներկայացնելու Գործընթացն Ու Որակավորումը

Հայտատուներին խրախուսվում է լրացնել Bahamut Arena-ի դիմումի ձևաթուղթը և ներկայացնել իրենց նախորդ նախագծերն ու այն կարողությունները, որոնք իրենց կարծիքով կօգնեն որակավորվել Bahamut Arena-ի մասնակցության համար։

Յուրաքանչյուր կատեգորիայի համար  նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները տեսակապով կզրուցեն Bahamut հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որպեսզի անցնեն որակավորումը։ Ընտրված մասնակիցները կստանան էլեկտրոնային հաստատում և կընդգրկվեն Bahamut Arena-ի սմարթ պայմանագրում համապատասխան մրցակցության շրջանակում։

Իրականացված նախագիծն ուղարկելու համար խնդրում ենք [email protected] հասցեին ուղարկել էլ․ նամակ, նշելով նախագծի URL-ն, մասնակցության կատեգորիան, սմարթ պայմանագրերի հասցեները և մանրամասն նկարագրություն նախագծի վերաբերյալ։ Էլ․ նամակը պետք է ուղարկվի այն նույն հասցեից, որն օգտագործվել է հայտը ներկայացնելու համար։ Մինչև հետադարձ հաշվարկի ավարտը ստացված բոլոր էլ․ նամակները կհամարվեն վավերական, ուղեցույցներում նկարագրված պայմանները բավարարելու դեպքում։

ԴԻՄԵԼ BAHAMUT ARENA-ԻՆ

*Նույնիսկ եթե Ձեր նախագիծը չի համապատասխանում  Bahamut Arena-ի կատեգորիաներից որևէ մեկին, Դուք կարող եք դիմել դրամաշնորհային ծրագրին՝ հետևելով ստորև նկարագրված քայլերին։

Bahamut Grant
Արագ հղումներ

Հայտատուի տվյալները

Հայտերի ներկայացման գործընթացը

Գնահատման Չափորոշիչները

Դիմել Bahamut Grant Դրամաշնորհային ծրագրին

Հայտատուի Տվյալները

Դրամաշնորհին դիմելու համար հայտատուն պետք է տրամադրի հետևյալ տեղեկությունները՝

Անուն և ազգանուն

Official email address

Telegram ID

Նախագծի անվանումը

Ենթաբաժին (DeFi, Ենթակառուցվածք, Խաղային ոլորտ/NFT, DAO/DAO գործիքակազմ, Այլ

Համառոտ ամփոփագիր՝ մեկ պարբերությամբ

Թիմի նկարագրություն/Համահիմնադիրներ

Առաջատար ներդրողներ/Այլ ներդրողներ

Դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվություն

Գնահատում ֆինանսավորումից հետո/Յուրաքանչյուր փուլի առանձին գնահատում

Հիմնադրման վայր, Թիմի տեղակայում

Pitch deck

Հայտերի Ներկայացման Գործընթացը

Հայտը ներկայացնելիս՝ նշեք, թե ինչու և ինչպես է ձեր նախագիծը օգուտ բերելու Bahamut ցանցին (օր՝ բարելավելու է անվտանգությունը,ավելացնելու է ապակենտրոնացումը, բարելավելու է ենթակառուցվածքը, բաց կոդով նախագիծ է և այլն) 

 

Խոշոր դրամաշնորհային ծրագրի ($50,000-$100,000 և ավելին), դիմելու դեպքերում նախատեսված է փուլային գործընթաց։  Հայտը ներկայացնելիս՝ ցանկալի է նշել նախագծի ֆինանսավորման փուլերը։


Հիմնադրամը կդիտարկի ստացած բոլոր հայտերը։ Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում՝ կապ կհաստատվի հայտատուների հետ՝  քննարկելու համար նախագծի վերաբերյալ մանրամասները։ Կարող են առաջարկվել նոր գաղափարներ, փոփոխություններ կամ բարելավումներ։


Հայտի վերաբերյալ պատասխանը ստացվում է 2 շաբաթվա ընթացքում։


Անկախ նրանից հայտը կբավարարվի, թե կմերժվի, դրամաշնորհին դիմած մասնակիցներն իրենց հայտի վերաբերյալ ծանուցում կստանան էլ․ փոստի միջոցով։

Գնահատման Չափորոշիչները

Bahamut հիմնադրամը ողջունում է բոլոր այն  գաղափարները, որոնք որևէ կերպ առնչվում են PoSA-ի, ապակենտրոնացման և Web3-ի հանրայնացմանը գործընթացին։ Հիմնադրամի դրամաշնորհը ստանալու համար կան որոշակի չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն ծրագրին դիմած բոլոր նախագծերը։  Ահա դրանց ամբողջական ցանկը․
 

  • Կարգավորումներ վավերացնող դառալու համար. Դրամաշնորհ ստացող բոլոր մասնակիցները պետք է ստեղծեն և ունենան անկախ վավերացնողի նոդեր և դրան կցեն իրենց սմարթ պայմանագիրը։ Սա իր հերթին կօգնի ծախսված գազի հիման վրա ցանցում գեներացնել ակտիվություն։ Դրամաշնորհին դիմած հայտի հաստատման դեպքում՝ դրամաշնորհի սահմանված գումարից բացի հայտատուին կտրամադրվի նաև սթեյքի գումարը։
  • Բաց կոդով նախագծեր. Բոլոր նախագծերը պետք է ունենան  բաց հասանելիություն և անցած լինեն վավերացման փուլ։ 
  • Արժեք․ Ձեր նախագիծը պետք է ներկայացնի հստակ սահմանված արժեք՝  Bahamut ցանցի, ենթակառուցվածքներիի կամ դրա օգտատերերի համար։
  • Իրականացում․Պետք է հաստատել, որ Դուք և Ձեր թիմն ունեք բավականաչափ կարողություն, հմտություններ, գիտելիքներ և փորձ՝ Ձեր գաղափարներն իրականություն դարձնելու համար։ 
  • Դրամական միջոցների գործածման մասին հստակ պատկերացում․ Մենք հորդորում ենք հայտատուներին լինել ողջամիտ և հստակ պատկերացում ունենալ դրամական միջոցների գործածման, ինչպես նաև պահանջվող գումարի չափի վերաբերյալ։

Դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես․
 
Սեփական բիզնեսի խթան․ Bahamut-ում իրենց բիզնեսը կարող են սկսել բոլորը։ Ուրախ կլինինենք տեսնել, որ կազմակերպություններն ու անհատները զարգացնում են իրենց բիզնեսը՝ PoSA-ի օգնությամբ։ Այնուամենայնիվ, նման նախագծերը  մեծ արժեք չեն ներկայացնում համակարգի համար և  չեն դիտարկվում դրամաշնորհային ծրագրերի կողմից։
 
Վենչուրային կապիտալ․ Մենք չենք դիտարկում դրամաշնորհները՝ որպես վենչուրային կապիտալ։ Փոխարենը նպատակ ունենք բարելավել Bahamut էկոհամակարգը և հնարավորություն տալ օգտատերերին  իրենց համար արժեք ներկայացնող նախագծերը դարձնել իրականություն։ 

Դիմել Bahamut Grant Դրամաշնորհային Ծրագրին

Դիմե՛ք Bahamut Grant դրամաշնորհային ծրագրին և միասին ստեղծե՛նք համացանցի ապագան հիմա։

Դիմել Հիմա
Bahamut Chain

Ընկերություն

  • Դառնալ Վավերացնող
  • Գաղտնիության քաղաքականություն

Այլ

  • Կամուրջ
  • Դրամաշնորհներ
  • Bahamut Mainnet
  • Ocean Testnet
  • Մեդիա կիտ

Ուսումնասիրել

  • ՀՏՀ

Լուրեր

  • Նորություններ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են